Պարսից գրականության և պատմություն

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում կայանալիք «Պարսից գրականության և պատմություն» միջազգային արևելագիտական գիտաժողովին, բացի արդեն իսկ առկա ակադեմիական կազմակերպություններից, վերջին օրերի ընթացքում իրենց պաշտոնական աջակցությունն են հայտնել իրանական այնպիսի խոշոր գիտահետազոտական կառույցներ, ինչպիսիք են «Պարսից լեզվի և գրականության ակադեմիան», «Իրանագիտության հաստատությունը» և «Գրավոր ժառանգության ուսումնասիրության կենտրոնը»:

Հայ-իրանական և ընդհանրապես Իրան - հարևան երկիր գիտական և մշակութային փոխգործակցության պատմության ողջ ընթացքում, ինքանով տեղյակ եմ, ուղղակի անհնար է հիշել իրանական ակադեմիական կազմակերպությունների՝ որևէ միջոցառման միաժամանակյա նման լայն ներկայացվածության դեպք՝ հանգամանք, ինչը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ չափազանց կարճ ժամանակահատվածում հայ-իրանական գիտամշակությաին կապերը ոչ միայն ստացել են բավական հստակ կազմակերպված և համակարգային բնույթ, այլև Հայաստանը և մեր Մայր ԲՈՒՀ-ը ձեռք են բերել փաստացի հատուկ կարգավիճակ իրանական ակադեմիական աշխարհում:

Date and time: 
Thursday, May 26, 2016 - 11:00