Arianne Caoili, Founder of Champord, Armenia's first free extensively distributed newspaper, will be speaking on the topic of civic participation a
«Հեռուստատեսային հմտություններ» եռամսյա դասընթաց
«Օրդֆիլմ» ընկերության «Հեռուստատեսային հմտություններ» վերապատրաստման եռամսյա դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր սովորել կամ սովորում են բուհում, ցանկանում են տիրապետել հեռուստառեժիսուրա, հեռուստալրագրություն, հեռուստաօպերատորություն, հեռուստամոնտաժ և հեռուստամենեջմենթ մասնագիտությունների հիմունքներին:
Հայաստանի լավագույն մասնագետների խումբն աշխատում է աշխարհի առաջատար ուսումնական հաստատությունների մշակած և կիրառած մեթոդներով: Տեսական գիտելիքներից զատ, վերապատրաստման դասընթացի վերջին փուլում ավարտողներին հնարավորություն է տրվում տեսականը վերածել գործնականի: Նկարահանում են հեղինակային տեսանյութեր, որոնցից լավագույնները ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Լավագույն տեսանյութերի հեղինակները կանցնեն աշխատանքի Հայաստանի տարբեր հեռուստաընկերություններում:
Ավարտողներին տրվում է ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված վկայականներ:
Դասընթացի մեկ ամսվա վարձը 50.000 դրամ է: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դասընթացներին մասնակցել անվճար:
Մասնակցության համար կարող են դիմել 16 տարին լրացած, ԲՈՒՀ-ում կամ ուսումնական այլ հաստատություններում սովորած կամ սովորող անձինք:
Ստորև ներկայացված են դասընթացին մասնկացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը`
1. Դիմում-հայտ
2. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենը
3. Դիպլոմի կամ ուսանողական տոմսի պատճենը
4. Երկու լուսանկար (3x4)
Դասընթացները կսկսվեն հունիս ամսվանից:
Պահանջվող փաստաթղթերը (ներառյալ լուսանկարները) կարող եք ուղարկել info@ordfilm.com էլ.հասցեին կամ բերել հետևյալ հասցեով՝ Երևան, Խանջյան 13ա, առաջին հարկ «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության գրասենյակ:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել info@ordfilm.com էլ. հասցեին:
Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 54 45 72 հեռախոսահամարով կամ գրել info@ordfilm.com էլ. հասցեին: