«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» սեմինար-թրեյնինգի նպատակն է ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ծնողներին օգնել առ
ՀՈԳԵՇՏԿՈՂԱԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործում է «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ», որի շրջանակներում իրականացվում են հոգեշտկողական և զարգացնող խմբային աշխատանքներ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ : Գործում է նաև հատուկ խումբ՝ նախատեսված սահմանափակ կարողություններով երեխաների համար:
Հանդիպումների ընթացքում կիրառվող արտ-թերապևտիկ միջոցներն ու զարգացնող խաղերը նպաստում են երեխայի հուզական և մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաճանաչմանն ու ինքնադրսևորմանը, խթանում ինքնուրույնության և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը:
Ազատ ստեղծագործական միջավայրում երեխաները շփվում են հասակակիցների հետ, բացահայտում իրենց հնարավորությունները, զարգացնում կարողությունները, ճանաչում աշխարհը:
Աշխատանքի նպատակն է`
Տարիքային առանձնահատկություններին համապատասխան զարգացնել երեխաների ֆիզիկական, իմացական-ճանաչողական և ստեղծագործական կարողությունները:
Խմբային աշխատանքների շնորհիվ խթանել երեխայի շփման և հաղորդակցման հմտությունների զարգացումը:
Նպաստել հուզական և կամային դրսևորումների ճանաչմանն ու զարգացմանը:
Աջակցել հոգեբանական մի շարք խնդիրների հաղթահարմանը:
Աշխատանքները նախատեսված են հետևյալ տարիքային խմբերի համար.
3-5 տարեկան
6-8 տարեկան
9-12 տարեկան
Աշխատանքների ընթացքում կիրառվում են հետևյալ մեթոդներն ու մեթոդիկաները.
Խաղաթերապիա
Պարաթերապիա
Ավազաթերապիա
Օրեգամի
Պապե մաշե
Հեքիաթաթերապիա
Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 1 անգամ՝ 1 ժամով:
Հանդիպումներն իրականացնում են արտ-թերապևտ Դիանա Գալստյանը և հոգեբան Ինգա Մուկուչյանը:
Մասնակցության համար հարկավոր է նախօրոք գրանցվել` զանգահարելով 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով: Հասցե՝ Մաշտոցի 40
“ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների կենտրոն